...

Գնացել է, որ ի՞նչ անի

Գնացել է, որ ի՞նչ անի

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Մյունխեն՝ մասնակցելու Անվտանգության համաժողովին, սակայն չի մասնակցելու «Անվտանգության կառուցում Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկմանը, որին մասնակցելու են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, Ադրբեջանի նախագահն ու Վրաստանի վարչապետը։

Այստեղ հնարավոր են մի քանի բացատրություններ։ 1․ Հայաստանը Հարավային Կովկասում չէ։ 2․ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ղեկավարը չէ։ 3․ Հարավային Կովկասում անվտանգության կառուցումն այդ տարածաշրջանում Հայաստան անունով պետության գոյություն չի ենթադրում։ 4․ Այդ օրը այդ ժամին Մյունխենի հայ համայնքը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է խաշի կամ գարեջուր խմելու։ 

Այլ տարբերակները բացառվում են, այդ թվում՝ տիկին Հակոբյանի «շոփինգը», որովհետև նա ինքն այդ ժամին աշխատանքային հանդիպումներ է ունենալու։



 

ՎԱՐԿԱՆԻՇ

   335 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ