...

Գռզորակցություն վարչապետին

Գռզորակցություն վարչապետին

ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա, «դա կեղծ օրակարգ է, ոչ մի հիմնավորում չկա, թե ինչու պետք է հրաժարական տա», և ընդհանրապես՝ «ՀՀ-ում պետք է գիտակցեն, որ ընտրությունները լինում են 5 տարին մեկ»։

Մարդը ճիշտ է ասում, ի՞նչ արտահերթ ընտրություններ։ Հետո՞ ինչ, որ Նիկոլ Փաշինյանի օրոք երկու անգամ են համապետական ընտրություններ եղել, երկուսն էլ՝ արտահերթ։ Հրաժարականի հիմնավորումներ, իհարկե, նույնպես չկան։ Պադումայեշ, մարդը մի քանի հազար քառակուսի կիլոմետր դժգույն-դժբախտ տարածք է հանձնել, 4 հազար զոհի պատճառ է դարձել, պետական կառավարման համակարգ է ավերել, տնտեսություն է քանդել, պետական պարտք է մի քանի միլիարդ դոլարով ավելացրել․․․ Ո՞վ է տեսել, որ որևէ երկրում նման մանրուքների պատճառով վարչապետ հրաժարական տա։ Կույր պետք է լինել՝ չտեսնելու համար, որ ընձառյուծը հասել է Տավուշ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   4653 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ