...

Գտել ենք զարդ․ արձագանքողին խոստանում ենք դրամական պարգև

Գտել ենք զարդ․ արձագանքողին խոստանում ենք դրամական պարգև

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ինչպես հայտնի է, Երևանում զբոսնելիս Վարդանանց փողոցի մոտակայքում՝ մայթի վրա, զարդ էր գտել և ֆեյսբուքյան իր էջում կորցնողին խնդրել կապ հաստատել իր հետ, որպեսզի վերադարձնի զարդը։

Զարդակորույս քաղաքացին, իհարկե, հազիվ թե կապ հաստատած լինի վարչապետի տիկնոջ հետ։ Մարդ ես՝ հանկարծ ու սկսեն հարցնել, թե որտեղի՞ց այդ զարդը, գուցե ձեռք է բերվել ակնհայտ ապօրինի ծագում ունեցող ֆինանսական միջոցներով կամ առանց ՀԴՄ կտրոնի և ենթակա է բռնագրավման․․․ Բայց խնդիրը միայն դա չէ։ 

Բանն այն է, որ տիկին Հակոբյանի գրությունը վկայում է վարչապետի ընտանիքի անդամների անվտանգության աշխատակիցների պաշտոնեական անփութության մասին։ Չէ՞ որ առաջինը հենց նրա՛նք պիտի հայտնաբերեին զարդը ու ստուգեին՝ իսկ գուցե դա ոչ թե զարդ է, այլ դավադիր ուժերի կամ 5-րդ շարասյան տեղադրած պայթուցիկ սա՞րք։ Թե չէ այդ ինչպե՞ս է ստացվում, որ տիկնոջը շրջապատած թիկնապահները ոչինչ չեն նկատում, ու տիկինն ինքն է գտնում զարդը։ Կամ էլ՝ թիկնապահները նախապես գտել են զարդը, ստուգել դրա անվտանգությունը և միայն դրանից հետո տեղադրել այնպիսի վայրում, որ տիկինը գտնի։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   761 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ