...

Գտեք 10 տարբերություն

Գտեք 10 տարբերություն

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ արձագանքելով նախօրեին Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչեցված մտքերին, որտեղ ասվում էր՝ 5 շրջան պետք է հանձնվեր Ադրբեջանին, իսկ Լաչինի ու Քելբաջարի հարցը լուծվելու էր հանրաքվեի անցկացումից հետո, գրել է.

«Բա ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ կոալիցիոն իշխանությունը 10-20 տարի պնդում էր, թե ոչ մի շրջան տալու բանակցություն էլ չկա....

Բա Լևոն Տեր-Պետրոսյանին ինչո՞ւ հեռացրին, եթե նա սա ասում էր՝ 1997թ.:

Այսինքն՝ Քարվաճառ ու Լաչինն էլ էին տալիս....

Եթե անհավասար պատերազմում պարտության դեպքում հողերը տվողը կապիտուլյանտ է, ապա ազգից թաքուն հողերը բիրիքով տվողն ի՞նչ է ՀՀԿ բառարանում»:

«ՉԻ». Որ 1998թ. հեղաշրջմամբ սկսվեց Հայաստանի ու Արցախի թուլացման գործընթացը, դա գիտենք: Որ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ համաձայն են եղել բոլոր շրջանները վերադարձնել, թեկուզ՝ թաքուն, դա էլ գիտենք:

Որ 20 տարի հանրությունից շատ բան են թաքցրել ու բոլորովին այլ բան ներկայացրել, դա էլ գիտենք: 

Բայց... հիմա Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը թաքուն կվերադարձնեին յոթ շրջանները, թե զուռնա-դհոլ փչելով, բիրիքով կտային, թե հատ-հատ, չգիտենք: Բայց մի բան հաստատ գիտենք. որ ավելի քան 4 հազար զոհ չէինք ունենա, հազարավոր հաշմանդամ դարձած ջահելներ չէինք ունենա, տասնյակ հազարավոր փախստականներ չէինք ունենա: Ջնջխված բանակ չէինք ունենա: Բացի այդ թաքուն հանձնվելիք շրջաններից, տարածքային այլ կորուստներ չէինք ունենա: Կործանման եզրին կանգնած պետականություն չէինք ունենա:

Այս տարբերությունը քի՞չ է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2813 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ