...

Հացադուլը հագովդ չէ, ՔՊ-ի դրոշը վառիր

Հացադուլը հագովդ չէ, ՔՊ-ի դրոշը վառիր

Գարեգին Բ-ի հորդորով Գեղամ Մանուկյանը դադարեցրեց հացադուլը:

«ՉԻ». Փոքրիկ նախադասության մեջ երկու ֆանտաստիկ լավ լուր:

Իր 21 տարվա պաշտոնավարման ընթացքում տասնյակ հայաստանցիներ հացադուլ են հայտարարել, բայց Կաթողիկոսն առանձնապես չի հետաքրքրվել ու հորդորել: Գեղամի դեպքում բացառություն արեց հացադուլի արդեն 8-րդ օրը: Մնում է հուսալ, որ այսուհետ Վեհափառը ուշադիր կլինի և բոլոր 8 օր կերակուր չընդունողներին կհորդորի:

Մի փոքր նեղվելու իրավունք ունեն նախկինում հացադուլ հայտարարածները, որ իրենց չի հորդորել, բայց ոչինչ՝ թող քրիստոնեաբար ներեն Կաթողիկոսին:

Երկրորդ լավ լուրը, իհարկե, Գեղամի՝ հացադուլը դադարեցնելն է: Լավ լուր է, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանից հետո նա սպառնում էր դառնալ երկրորդ քաղաքական գործիչը, որը վերջնականապես վարկաբեկելու էր քաղաքական այդ քայլի բովանդակությունը:

Ինչո՞ւ ենք այդպես մեկնաբանում: Կիրակի օրը Գեղամը գնացել էր հարցազրույցի Պետրոս Ղազարյանի մոտ և այնպիսի տեսք ուներ, կարծես հենց նոր վերադարձել էր ծովափից՝ հանգստացած, կարմիր թշերով և առույգ: Հեչ 6 օր հաց չկերածի տպավորություն չէր թողնում: Այնպես որ, թող իր հագով քաղաքական տեխնոլոգիաներ կիրառի: Օրինակ՝ ՔՊ-ի դրոշը վառի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   720 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ