...

Համատեղ զբոսանքներ՝ մատչելի գներով

Համատեղ զբոսանքներ՝ մատչելի գներով

Նիկոլ Փաշինյանը ցանկացողներին հրավիրել է ամեն առավոտ իր հետ հեծանիվ քշելու, բայց նշել է 4 պայման․ ունենալ հեծանիվ, չքաղաքականացնել, և այլն։

Մեր տեղեկությունների համաձայն, ամուսնու օրինակից ոգևորվելով՝ Աննա Հակոբյանն էլ իր հերթին է քաղաքացիներին հրավիրել երեկոներն իր հետ Երևանի փողոցներում զբոսնելու։ Եվ ներկայացրել է հետևյալ պայմանները․

1․ Ունենալ ոտքեր (ակնհայտ է)։

2․ Հագնել սիրուն շորիկ, բայց գույնը և դեկոլտեի խորությունը նախապես համաձայնեցնել իր հետ (հասկանալի է)։

3․ Զբոսանքի ընթացքում սևազգեստ կանանց հանդիպելիս միջնամատ ցույց չտալ (պարտադիր չէ, բայց ցանկալի է)։

4․ Երթուղին ՊՊԾ-ն է որոշելու։

5․ Զբոսանքի ընթացքում արված համատեղ սելֆին արժե 500 հազար դրամ, զբոսանքի յուրաքանչյուր քայլը՝ 500 դրամ։ Գումարները պետք է փոխանցվեն «Իմ քայլը» հիմնադրամին՝ զբոսանքի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

Ցանկացողները պետք է superamenaarajintikin@gmail.gom էլ․ հասցեին ուղարկեն իրենց անուն-ազգանունը, հեռախոսի համարը, մատնահետքերը, ինչպես նաև չորս լուսանկար՝ ոտքերով և սիրուն շորիկով։

ՎԱՐԿԱՆԻՇ

   2156 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ