...

Նիկոլ Փաշինյանի երազը

Նիկոլ Փաշինյանի երազը

Առավոտյան տեսախցիկի առջև սրտիկ ցույց տալու ժամանակ աջ ձեռքի ցուցամատը դուրս է ընկել ու ահավոր ցավում է։ Այ քեզ փորձանք, բա հիմա ո՞նց պիտի աշխատի, այսինքն՝ ո՞նց պիտի ստատուսներ գրի, SMS-ներ ուղարկի․․․ Լավ է՝ Աննան կողքի սենյակում էր ու չտեսավ, թե չէ էլի սկանդալ էր սարքելու։ Առանց այն էլ Բայրամովի հարցազրույցից հետո նոթերը կիտած է՝ կասկածում է, որ ինքը 5 միլիարդը թաքուն է վերցրել, որ կեսը իրեն չտա․․․

Այդ պահին հեռախոսը զանգում է։ Ալենչոն է․ «ալո՛, մեծարգո պարոն վարչապետ, էն 688 հազար կիլո անասնակերը տեղ հասավ, հետն էլ գրություն կա՝ հուսով ենք, որ առաջիկա ընտրություններում կկրկնեք 2021-ի արդյունքները․․․»։ «Որակից գոհ ե՞ք», հարցնում է ինքը։ «Այո, խմբակցությունը գոհ է համային որակներից», պատասխանում է Ալենը։ «Դե էդ դեպքում ամեն մեկին մի քանի մեշոկ տվեք՝ թող տանեն», ասում է ինքը ու մտածում՝ «ես գիտեմ, վերջը՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հոդվածով եմ գնալու», իսկ բարձրաձայն ասում է․ «դե դրանից մի քանի մեշոկ վերցրեք, որ «Աղոթքի նախաճաշի» հացը դրանով թխեն»։

«Էդ ի՞նչ աղոթքի նախաճաշ ա, էդ ի՞նչ լավ անուն ես հորինել խաշի սեզոնի բացման համար, բա ես ի՞նչ շորիկ եմ հագնելու», կողքի սենյակից միանգամից աշխուժանում է Աննան։ «Լա՛վ, է՛լի, Աննա, դու ավելի լավ ա՝ էն իմ սիրած մուլտիկի հերոսի անունը հիշեցրու, մտքիցս թռել ա», նեղսրտում է ինքը»։ «Քաջ Նազա՞րը», հարցնում է Աննան։ «Տո չէ, ի՞նչ Քաջ Նազար․․․ էն մեծ փորով, սուտասան, շատակեր, սաղ օրը ստեղ-ընդեղ թռնող․․․»։ «Այ տղա, հայելու դեմից էն կո՛ղմ գնա», բարկանում է Աննան։ «Հա՛, հիշեցի, Կառլսոնը», ուրախանում է ինքը, «այ ես է՛լ եմ ուզում իրեն հարցազրույց տամ, էն տեղ գնալու գալիստուկիս վրայի լաքաները անցել ե՞ն»։ «Բայց քո ինչի՞ն ա պետք, որ հարցազրույց տաս, բա որ հանկարծ հարցեր տա՞», բարկանում է Աննան, «եթե ուզում ես ռեյտինգդ բարձրանա՝ ստիպի, թող Ռոբն ու Սե՛րժը գնան հարցազրույց տան»․․․ 

Բայց դուրս ընկած մատի ցավը չի անցնում։ «Լավ, էլի, Նիկոլ, արի շտապ օգնություն կանչենք», խնդրում է Աննան, բայց ինքը չի համաձայնվում։ «Բա թողնեմ սենց տանջվե՞ս», նեղսրտում է Աննան ու մտածում․ «վայթե վերջը ես է՛լ եմ նույն հոդվածով գնալու»․․․

Արթնանում է բոլորին սիրելու վճռականությամբ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   120 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ