...

Հարաբերականության չտեսությունը

Հարաբերականության չտեսությունը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ալբերտ Էյնշետյնի գրքով լուսանկար և տեսանյութ է հրապարակել ու գրել. «Ֆիզիկայից բան չեմ հասկանում, դժվար էլ հասկանամ, և այնուամենայնիվ ինձ Ալբերտ Էյնշտեյնի օգնությունն է հարկավոր, ընկալելու համար «օֆիսների» գրավիտացիոն ուժն ու տարածաժամանակային հատկությունները, և անցողիկ էակների վրա դրանց ազդեցության հարաբերականության տեսությունը»:

ՉԻ.- Մի օր հրապարակում ժողովուրդը Իմաստունին հարցնում է, թե որն է կյանքի իմաստը:

«Գիտե՞ք,- սկսում է Իմաստունը,- երբ քարը նետում ես ջուրը, «բըլթ», քարն ընկնում է ջուրը, և այդ ժամանակ պիտի մտածես, թե քարի մեջ արյուն կա՞: Իսկ ջուրը հոսում է հունով, այնպես, ինչպես արյունն է հոսում մեր երակներում: Ավելին, եթե ես երեք անգամ նույն անեկդոտը ձեզ պատմեմ, առաջին անգամ կծիծաղեք, երկրորդ անգամ մի թեթև քմծիծաղ կտաք, իսկ երրորդ անգամ կլռեք:

Բայց եթե ես երեք անգամ ձեզ տխուր բան պատմեմ, երեք անգամ էլ կլացեք, որովհետև շատ բան կախված է ցանկությունից, չէ՞ որ եթե դուք ցանկանում եք տուալետ գնալ, դրա համար միշտ ժամանակ եք գտնում: 

Դրա համար մտածեք ոչ թե նրա մասին, թե արդյո՞ք մահից հետո կյանք կա, այլ արդյո՞ք կյանք կա մինչև մահը, և այդ ժամանակ կյանքի իմաստը ձեր համար հասկանալի կլինի»:

Ժողովուրդն այս խոսքերի համար ծափահարում է Իմաստունին, գովում նրա խելքը.... և սրանով ավարտվում է մեր էշ-էշ դուրս տալը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3840 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ