...

Հերթական Նյու-Վասյուկի խոստացողը

Հերթական Նյու-Վասյուկի խոստացողը

«Երկրորդ պրոբլեմը, համաշխարհային տնտեսական աղետ է սպասվում, ոչ թե ճգնաժամ։ Ինչպե՞ս ենք դիմակայելու։ Եվ ամենավտանգավորն այն է, որ շատ մեծ ներդրումային ծրագրեր պետք է իրականացնենք, իսկ այդ կապիտալը գնացող իշխանությունը չի ունենում։ Պետք է արագ ձևավորել իշխանություն, և շատ շուտ և համարձակ քայլեր Հայաստանի իշխանությունների հետ միասին կատարենք»։

Սա հատված էր Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հարցազրույցից` տրված «Ազատություն» ռադիոկայանին:

«ՉԻ». Անհասկանալի է՝ Արայիկ Հարությունյանն է վարակել Նիկոլ Փաշինյանին, թե հակառակը: Եվ խոսքն ամենևին կորոնավիրուսով վարակվելու մասին չէ: Մեկն ասում է, որ ճգնաժամի արդյունքում պետք է 30 միլիարդ դոլար վերցնի համաշխարհային շուկայից, մյուսը պնդում է, որ շատ մեծ ներդրումային ծրագիր ունի, և ժամ առաջ սպասում են նրա նախագահ կարգվելուն:

Բացառված չէ, որ Արայիկ Հարությունյանը շատ ավելի վաղուց է վարակվել և մասնավորապես իր վաղեմի ընկերոջից՝ Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանից: Հիշեցնենք, որ նա էլ պնդում էր, թե ունի 2 միլիարդանոց ներդրումների ծրագիր: Հետո պարզվեց, որ ոչինչ էլ չունի և զբաղված է ընդամենը թվերի մանիպուլացմամբ: 

Արայիկ Հարությունյանը 10 տարուց ավել Արցախի վարչապետ է աշխատել, որևէ ներդրում չի բերել և հանկարծ այս համաշխարհային ճգնաժամի ժամանակ շատ մեծ ներդրում է խոստանում: Ամենայն հավանականությամբ, զենքի մեծ վարպետը այս օրերին տնտեսական գրականության փոխարեն վերընթերցել է Իլֆի և Պետրովի «12 աթոռ» հանճարեղ ստեղծագործությունը և հասկացել, որ ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը Նյու-Վասյուկի խոստանալն է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1286 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ