...

Հիմա ո՞վ է Գագիկ Ծառուկյանը

Հիմա ո՞վ է Գագիկ Ծառուկյանը

Գագիկ Ծառուկյանը վերընտրվել է Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում:

«ՉԻ». Իշխանության ծպտունը դուրս չեկավ: Ոչ մինչև ընտրությունը, ոչ էլ ընտրությունից հետո իշխանական որևէ գործիչ, կառավարության անդամ չարտահայտվեց այս թեմայով: Բայց շատ հետաքրքիր կլիներ, եթե նրանցից մեկն արտահայտվեր:

Ուղիղ մեկ տարի առաջ իշխանությունը աշխարհի թուք ու մուրը թափեց «Բարգավաճի» առաջնորդի գլխին: Է՛լ բռնաբար, է՛լ ընտրակեղծարար, է՛լ հարկերից խուսափող, է՛լ ղազագիր հավաքող:

Հիմա պարզ չէ՝ հայկական սպորտը նվիրաբերեցիք վերոհիշյալ էպիտետների կրողի՞ն, թե՞ մեկ տարի առաջ էիք սխալ, որ այդ մարդուն այդ աստիճան վարկաբեկեցիք:

Մի հատ արտահայտվեք՝ իմանանք՝ հայկական սպորտը ունի՞ ապագա, թե՞ տենց մանր-մունր հարցերի վրա չեք կենտրոնանում:

Եվ ընդհանրապես, մի հատ լուսավորեք՝ Հայաստանի ԱՕԿ-ի նախագահը մնում է ընտրակեղծարար ու հարկերից խուսափո՞ղ, թե՞ լողացել ու բոլորովին նոր մարդ է դարձել:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1247 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ