ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Եթե գերի ընկնեմ ու ինքնաթիռում լինեմ, և Հայաստանի գոյության խնդիր լինի, խփեք այդ ինքնաթիռն առանց մի վայրկյան մտածելու»:
«ՉԻ». Բաա՜: Կտրիճ, քաջ, անվախ տղերք են: Ոնց որ թե Փաշինյանն էլ էր ժամանակին ասում, որ եթե ժողովուրդը որոշի, իրեն ինչ-որ պատի տակ պատժեն:
Էնքան քաջ են, որ Փաշինյանը Ալիևի մի թարս հայացքից հուշտ է լինում, էս նույն Ալեն Սիմոնյանն էլ «Արցախ» ասելիս գույնը գցում է, վայրկենական իրեն ուղղում, «Ղարաբաղ» է ասում:
Բայց լրագրողների առջև իրենց մաչո են զգում: Դե, բա ուրիշ որտե՞ղ: