...

«Իքի-բիրների» բաց նամակը

«Իքի-բիրների» բաց նամակը

Մի խումբ մարդիկ, որոնք ներկայացել են որպես մտավորականներ, բաց նամակ են հղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Նամակում նշելով, որ Արայիկ Հարությունյանի օրոք Արցախը պատերազմում պարտվել է, նրանք գրել են. «Սովորաբար մեկի հաղթանակը մյուսի պարտությունն է։ Դեռևս անտիկ ժամանակներից սկսած պարտված արքաները, զորավարները, գերագույն հրամանատարները խայտառակ պարտությունից հետո կամ ինքնասպան են լինում, կամ հրաժարական են տալիս` կախված իրենց բարոյական նկարագրից ու խղճի, պատվի զգացումից: Ինքներդ որոշեք Ձեր անելիքը»:

«ՉԻ». Նամակը ստորագրել են ինչ-որ «իքի-բիր» կարգի դեմքեր, որոնք իրենց մտավորական են համարում: Մտավորականության հետ ընդհանրապես որևէ կապ չունեն, նրանց անունները նույնիսկ «գուգլելու» դեպքում չես գտնի: Իրական մտավորականը որևէ դեպքում ինչ-որ մեկին, այն էլ՝ պետության ղեկավարին, ինքնասպանություն գործելու կոչ չի անում:

Բայց սրանք այլասերել են «մտավորական» հասկացությունը: Վատը դա է: 1997 թվականին «Կինոյի տանը» նման մի կոչով սկսեցին Հայաստանն ու Արցախը աղետի ճանապարհին դնելու գործընթացը, ու մինչև հիմա շարունակում են: 

Հերիք չէ, խորհրդային դանոսչիկի ոգով նամակ են գրել, իրենց մտավորական համարել, մի հատ էլ Հասմիկ Պապյանի անունն են ավելացրել ստորագրողների ցանկում: Առանց օպերային երգչուհու համաձայնության: Այս փաստն արդեն հայտնի է դարձել, բայց մենք սրանց կոչ չենք անի խայտառակ չլինելու համար ինքնասպան լինել: Մենք «մտավորական» չենք: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1489 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ