...

Իրենց ջանի ղադրը գիտեն

Իրենց ջանի ղադրը գիտեն

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ում կերպարն առավելապես ասոցացվում է հույժ ազգային կերակրատեսակ ղափամայի հետ, առաջարկել է մայիսի 12-ը սահմանել որպես բույսերի առողջության պաշտպանության օր։ Փաստորեն կառավարությունը բավականին հետևողական է, որովհետև անցած տարի էլ սահմանվեց, որ պետական պաշտոնյաները կարող են բյուջեի հաշվին հաճախել մարզասրահներ, ու քանի որ արդյունքում բույսերի առողջությունը կարելի էր պաշտպանված համարել՝ տրամաբանական էր նաև դրա համար հատուկ օր սահմանելը։

Իսկ եթե հանկարծ անգամ դա չօգնի՝ հոգ չէ։ Նույն Արայիկ Հարությունյանն առաջարկել է նաև ապրիլի վերջին ուրբաթը Հայաստանում նշել որպես անասնաբույժի օր։ Ընդ որում՝ առաջարկները կառավարության նիստում ներկայացվել են որպես չզեկուցվող հարցեր, և դա միանգամայն հասկանալի է։ Եթե զեկուցվեին՝ պիտի նաև քննարկումներ լինեին, իսկ այդ դեպքում արդեն շահերի բախում ա, բան ա․․․

 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2001 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ