...

Մաթեմատիկական պարզաբանում

Մաթեմատիկական պարզաբանում

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Ի պատասխան լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունների, թե պաշտպանության նախարարությունը «զորամասեր, զորանոցներ, կամ գույք է վաճառում», հայտնում ենք, որ բանակի ձևավորման առաջին իսկ օրվանից և մինչև այսօր, կախված տվյալ պահին զինված ուժերի առջև կանգնած խնդիրներից, մշտապես իրականացվել են գործընթացներ, որոնց հիմնական նպատակը ՊՆ ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումն է»:

«ՉԻ». Այս հաղորդագրությունը մեզ հետևյալ մաթեմատիկական խնդիրն է հիշեցնում. ավտոբուսում 19 ուղևոր կա: Կանգառում իջնում է 6-ը, նստում են 8-ը: Հարց. քանի՞ տարեկան է ավտոբուսի վարորդը:

Պատասխան՝ ավտոբուսի տռամլյորը փչացել է:

Հիմա ՊՆ-ն մի պարզաբանում է տվել, որտեղ ամեն ինչից խոսել է, կյանքը պատմել է, բարձրացել է սար, իջել ձոր, բայց կոնկրետ փաստերի վերաբերյալ ասել է այն, ինչ նշված է մաթեմատիկական խնդրի պատասխանում: 

Հիմա մարդ վախենում է նույն ՊՆ-ին և ընդհանրապես՝ իշխանություններին հարցնել, թե ինչի մինչև հիմա բանակը Զինված ուժերի շտաբի պետ չունի: Ենթադրում ենք, որ կպատասխանեն, որ դրանով ՊՆ ռեսուրսների կառավարման արդյունավետությունն են բարձրացնում:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1113 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ