...

Ջուր ուղարկելը չօգնեց․ ջրի բերած-ջրի տարած

Ջուր ուղարկելը չօգնեց․ ջրի բերած-ջրի տարած

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, ԱԱԾ-ում քննված քրեական գործով հիմնավորվել է, որ Գագիկ Ծառուկյանը և Սեդրակ Առուստամյանը 2017 թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք են բաժանել։ Նրանց նկատմամբ համապատասխան մեղադրանք է առաջադրվել, մեղադրական եզրակացությունն էլ հսկող դատախազը հաստատել և ուղարկել Հակակոռուպցիոն դատարան։

2017 թ․ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, հիշեցնենք, ԲՀԿ-ն ստացել էր 27,35 տոկոս և ձեռք բերել 31 մանդատ, իսկ մեկ տարի անց այդ խմբակցությունն ԱԺ-ում վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Եվ ահա ԱԱԾ-ն փաստացի հիմնավորում է, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դարձել հանցավոր ճանապարհով ԱԺ-ում հայտնված խմբակցության ձայներով, պարզ ասած՝ ապօրինաբար։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ ԲՀԿ լիդերների հանցանքը, դատելով Հայաստանի համար աղետալի հետևանքներից, շատ ավելի ծանր է, քան ընդամենն ընտրակաշառք բաժանելը։

Իսկ ընդհանրապես՝ մեղադրանքը շատ ճիշտ պահի է հաստատվել և ուղարկվել դատարան։ Վերջին շրջանում որոշ քայլապաշտ և ժպտադեմ հիմնադրամների գործունեությունը կտրուկ պասիվացել էր՝ ըստ երևույթին նվիրատվությունների նվազման պատճառով։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1005 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ