...

Կառուցելու և շինելու տարբերությունը

Կառուցելու և շինելու տարբերությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում զարմանք հայտնեց, որ իրեն մեղադրում են կառուցելու մեջ: «Անընդհատ այդ «կառուցել» բառն է, ուրիշ բան չկա։ Այսինքն ստացվում է, որ մեր երկրում կառուցելը հանցա՞նք է»:

«ՉԻ». Չէ, կառուցելը հանցանք չէ: Բայց նայած, թե ինչ և ոնց ես կառուցում: Եթե գործարան է կառուցվում՝ աշխատատեղերով, դա միայն գովելի է:

Բայց եթե Երևանի կենտրոնում, Օլիմպիական կոմիտեի շենքի վրա հարկեր են ավելացվում, հայկական ճարտարապետության հայտնի շենքերից մեկի տեսքը աղավաղում, դրա ի՞նչը գովես:

Ծառուկյանի տրամաբանությամբ ստացվում է, որ մեկը գիշերը թաքուն իր տան դեմը ավտոտնակ է կառուցում, դա էլ հանցանք չէ, որովհետև կառուցել է: Հիմա ոնց է կառուցել, էական չի: 

Իսկ Հիսուսի արձան կառուցելը, շինելը, ցցելը... ինչպես դասականներից մեկն էր ասել, դա ավելին է, քան՝ հանցանքը, դա սխալ է: 

Հ.Գ. Բա ինչքան կգովեինք, եթե Աբովյանում մի հատ հյուրանոց կառուցվեր: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   534 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ