...

Կպնել է, որ կպնում է

Կպնել է, որ կպնում է

Այսօր ՀՀ կառավարությունը որոշել է 4,2 մլրդ դրամ վճարել բյուջե՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա»-ի փոխարեն և «Շանգրի լա»-ի լիցենզիայի տուրքի համար։

«ՉԻ». Այսօր Գագիկ Ծառուկյանի օրն է: Կպնել է, որ կպնում է: Մարինա Խաչատրյանի տեղը մենք խորանանք. 7-րդ ամսվա 7-րդ օրն է, տարին էլ՝ 2022: Լրիվ բռնում է: Սկզբից կառավարությունը «դաբրո» է տալիս Քրիստոսի արձանի տեղադրմանը, հետո՝ նրա փոխարեն մի քանի միլիարդ դրամ է մուծվում: 

Կամ էլ՝ Ծառուկյանն այսօր ոսկե ձկնիկ է բռնել: Ձուկոն հարցրել է՝ քո երեք ցանկությունն ասա, դե, մեր օլիգարխ ընկերոջ առաջին ցանկությունը եղել է Հատիսի վրա Քրիստոսի արձան տեղադրելու «դաբրո» կառավարությունից, երկրորդ ցանկությունը՝ եղած-չեղած պարտքերը Կառավարությունը փակվի...

Մնում է երրորդ ցանկությունը. օրը դեռ չի ավարտվել, լավ մտածիր, պրն Ծառուկյան: Օրինակ՝ ձկնիկին խնդրիր, որ կառավարությունը Առինջի ձեր դղյակն ընդգրկի ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմամշակութային հուշարձանների ցանկում: Մենակ թե շուտ, քանի ադրբեջանցիները էդ բլուրը իրենցով չեն արել: 

Կամ՝ Օլիմպիական կոմիտեի շենքի վրա լրացուցիչ 24 հարկ ավելացնելու թույլտվություն խնդրիր: Էսօր կպցնելու օրն է: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4119 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ