...

Լապատկեն վերցնես ու սրանց ասես՝ հայդե

Լապատկեն վերցնես ու սրանց ասես՝ հայդե

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կառավարության շենքից երևացող տեսարանից տեսանյութ էր հրապարակել և գրել. «Մեր գլխին թափվող մեգաաղմուկի մեջ չենք նկատում, թե ինչպես է փոխվում եղանակը, ինչ սքանչելի տեսարաններ է հրամցնում մեզ»:

«ՉԻ». Այսինքն, եթե, Աստված չանի, որևէ հայտնի շենքում հրդեհ բռնկվի, սրանք ասելու են՝ ինչի՞ եք աղմուկ հանում, բա չե՞ք նկատում՝ որքան գեղեցիկ են կրակի լեզուները պար բռնել: 

Միջքաղաքային ճանապարհները փակ են և հարյուրավոր մեքենաներ լռվել են ձյան մե՞ջ. բա մի հատ կողքի սարերը տեսեք՝ ճերմակ և ալեհեր ծերունիների հավաք է հիշեցնում:

Այ տենց, չուզող ու նախանձ ազգ ենք, էլի. այս իշխանությունների բերած դժբախտությունների, աղետների, անգործության և անճարակության մեջ մենակ դժբախտություններ, աղետներ, անգործություն ու անճարակություն ենք տեսնում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   169 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ