...

Լավ, բա էն Երվանդ Զախարյանին ինչո՞ւ էիր ...յոթ ասում

Լավ, բա էն Երվանդ Զախարյանին ինչո՞ւ էիր ...յոթ ասում

«Ռոբերտ Քոչարյանը մեծ փորձ ունի, իր նախագահ լինելու տարիներին տնտեսական աճ է նկատվել»,- երեկ Հանրապետության հրապարակում հայտարարել է դերասան Հրանտ Թոխատյանը:

«ՉԻ». Հազար ափսոս, որ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը սոցիալական ցանցերում չկա: Լիներ, կհարցներ. «Ա՛յ Հրանտ ջան, բա որ կարողանում ես Քոչարյանին գովել տնտեսական աճի համար, ինչո՞ւ էիր ինձ ...յոթ անվանում: Մի՛ մոռացիր, որ իմ օրոք էլ կառուցվել է Հյուսիսային պողոտան. ի՞նչ պակաս տնտեսական աճի ցուցիչ է»:

Ընդհանրապես մեծ փորձ ունենալը դեռ չի վկայում, որ դա դրական իմաստով փորձ է: Չիկատիլոն կամ Բրեյվիքը սպանությունների մեծ փորձ ունեն, բայց ոչ մեկի մտքով չի անցել նրանց դատախազ նշանակել:

Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա վաստակավոր դերասանը ճիշտ կանի մի երկու նյութ կարդա, օրինակ, հիմա ընդդիմության սիրելի դարձած Բագրատյանից, որտեղ նա մանրամասն բացատրում է Քոչարյանի տնտեսական աճի փուչիկի էությունը: Փուչիկ, որ տրաքեց Սերժ Սարգսյանի գլխին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1269 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ