...

Լավ բան չասաց Սերժ Սարգսյանը

Լավ բան չասաց Սերժ Սարգսյանը

ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստանի ինքնիշխան տարածքում Իրանի զորքերին տեղակայելու մասին հարցին՝ հայ-ադրբեջանական սահմանին լայնամասշտաբ զորավարժությունների ֆոնին, ասել է. «Այո, ես համացանցում տեսել եմ ինչ-որ ձայնագրություններ, սակայն պաշտոնական հայտարարություններ չկան: Ես շատ կասկածում եմ, որ ԻԻՀ ղեկավարությունը կարող էր անել այդպիսի հայտարարություն, դա պարզապես անհնար է: Այն, որ Իրանը մտահոգ է ստեղծված իրավիճակով, դա միանշանակ է: Եվ նրանք ունեն դրա իրավունքը, քանի որ Հայաստանը փոքրաթիվ երկրներից մեկն է, որը կապում է Իրանին արտաքին աշխարհի հետ: Եվ ԻԻՀ-ն շահագրգռված է, որ Հայաստանում լինի կայունություն, և որ Հայաստանում իշխեն ազգային ուժերը: Չեմ կարծում, որ բացի զորավարժություններից, այլ բան տեղի ունենա»:

«ՉԻ». Լավ բաներ չի ասում Սերժ Սարգսյանը: Հեչ: Չի հետևում ֆեյսբուքին, թե չէ կիմանար, որ մի ստվար զանգված կա, որն արդեն հաշվում է, թե Իրանը երբ է զորք մտցնելու Հայաստան, քանի հրթիռ է արձակելու Բաքվի վրա, ոնց է Արցախն ու հարակից տարածքները սկուտեղի վրա նվիրելու մեզ: Հազիվ ոգևորվելու առիթ կար, ու Սերժ Սարգսյանը սառը ցնցուղ է լցնում Իրանի հայ ֆանատների գլխին:

Քաղակտիվիստ Իզաբելա Աբգարյանը դիպուկ էր գրել, ասում է. «Առաջ 3 իրանագետ ֆրենդ ունեի: Առավոտյան հազարից թիվն անցավ»: Բացարձակապես չի չափազանցնում: Ով չի ալարում, հիմա իրեն իրանագետ է համարում: Գյուլիստանի պայմանագրով, հայ-պարսկական դարավոր բարեկամության մասին մի երկու խոսք են ասում, ու դա արդեն իրանագիտության գագաթ են համարում: Էն քռագետներն արդեն աշխարհաքաղաքական նոր քարտեզի վրա են աշխատում, որտեղ Ադրբեջանին տեղ չկա: Դե, որովհետև Իրանը երկրի վրայից ջնջել է Ադրբեջանը կամ միացրել իր հյուսիսային տարածքներին: 

Այ սենց հեքիաթներով կերակրում են ժողովրդին: Երբ իրավիճակը շատ ավելի բարդ է, երբ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ պատրաստ են միջանցք տալ Ադրբեջանին՝ դեպի Նախիջևան, երբ էն քաղաքագետ կոչվող Շիրինյանը հայտարարում է, թե մեզ ռուսական ազդեցության թուլացում է պետք, քանի որ 5-րդ շարասյունը երկրի կյանքը ուտում է: Իրանն ի՞նչ անի, եթե այստեղ պատրաստվում են նոր զիջումների ու նոր շոուների:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3773 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ