...

Լուրջ կոնֆլիկտ է

Լուրջ կոնֆլիկտ է

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պաշտոնյա ու գործարար կանանց հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ես 2020 թվականի պատերազմից հետո շատ մեծ կոնֆլիկտ ունեի ինքս ինձ հետ»:

«ՉԻ». Հա: Լսել էինք այս կոնֆլիկտի մասին: Էս 3 տարի է, այդ կոֆլիկտը չի լուծվում, թեպետ մի քանի անգամ բանակցություններ են ընթացել: Ի տարբերություն երկկողմ բանակցությունների, այս մեկը միակողմանի բանակցություն է եղել: 

Կողմերն առայժմ ընդհանուր հայտարարի չեն գալիս` չնայած միջնորդների ջանքերին, առկա հակասությունները թույլ չեն տալիս խաղաղության պայմանագիր կնքել:

Հիմա կոնֆլիկտը սառեցված վիճակում է, ստատուս-քվոն շատ երերուն է, ամեն պահի կարող է նոր ուժգնությամբ վերսկսվել: 

Այնպես որ, հիմա տարածաշրջանում երկու կոնֆլիկտ կա: Երկուսն էլ մի բոյի:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   384 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ