...

Մենք էլ ցանկանում ենք, որ ռուսաստանյան բիզնեսներդ վաճառես

Մենք էլ ցանկանում ենք, որ ռուսաստանյան բիզնեսներդ վաճառես

«Կցանկանայի, որպեսզի Հայաստանում 3 պաշտոնական լեզու լիներ»,- Armenian Business Forum-ի ժամանակ ասել է Տաշիր ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը։ Նրա խոսքով՝ այդ լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը։ «Սակայն այդ որոշումը կախված է ՀՀ կառավարությունից»,- ասել է նա։

«ՉԻ». Մենք էլ ցանկանում ենք, որ Սամվել Կարապետյանը վաճառի իր ամբողջ ռուսաստանյան բիզնեսները և մի քանի միլիարդ դոլարը ներդնի Հայաստանում: Եթե անի, բարոյական իրավունք կունենա նաև ուդմուրտերենը պաշտոնական լեզու հռչակելու կոչով հանդես գալ:

Ի գիտություն Սամվել Կարապետյանի՝ մի քանի նոր լեզուներ պաշտոնական հայտարարելը կախված չէ կառավարությունից: Դա Մոսկվայում որևէ յուղոտ հողատարածք ձեռք բերելու թեմա չէ, որ կախված լինի Մոսկվայի կառավարության բարեհաճությունից:

Այսօր կամ վաղը կարող եք գտնել որևէ կառավարություն, որն իր այսրոպեական շահերը սպասարկելով՝ ցանկանա ևս մի քանի լեզու պաշտոնական դարձնել, բայց այդպիսի հարցերը չեն լուծվում կառավարություններ «կապելով», նրանց շահավետ առաջարկներ անելով, այլ հանրաքվեներով:

Ճիշտ է՝ հայ ժողովուրդը վիրավոր է, սակայն խելքը չի գցել, ուրեմն՝ Սամվել Կարապետյանի մտահղացումը կյանքի կոչվելու որևէ շանս չունի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   823 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ