...

Մեր քայլը նրանց քյալին հասու չէ

Մեր քայլը նրանց քյալին հասու չէ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է. «Մինչ Փաշինյանը շարունակում է հայկական բանակի ստորացման, ոչնչացման արշավը՝ Հայաստանի և Արցախի տարածքային կորուստներն ու զիջումները բարդելով հայ զինծառայողի ուժի, կամքի ու հայրենասիրության վրա, Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ վերջին երկու տարում ավելի քան 2 անգամ կրկնապատկել է ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների անձնակազմը։

Ընդ որում՝ Ադրբեջանի նախագահը չի էլ թաքցնում գրոհային ուժերի թվի մեծացման իրական նպատակը, հայտարարելով, որ Հայաստանի իշխանությունն ունի մեկ տարի ժամանակ՝ բանակցություններով համաձայնության գալու, հակառակ դեպքում Ադրբեջանն իր առաջ դրած տարածքային հավակնությունները կլուծի ռազմական ճանապարհով»:

«ՉԻ». Դե որովհետև Ալիևը բութ է: Բան չի հասկանում: Փաշինյանը մեռավ ասելով, որ Հայաստանը գնում է դեպի խաղաղություն, միայն խաղաղություն և ուրիշ ոչինչ՝ բացի խաղաղությունից, պետք է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորվեն, էն հարևան երկրի ղեկավարի ուղեղը դա չի մտնում: Ասում է, չէ, Հայաստանի հետ կոշտ քաղաքականություն եմ վարելու, պատերազմ եմ սկսելու, եթե իմ պահանջները չկատարեն:

Բա քյալ չի՞: Մեր վարչապետն ուրիշ ի՞նչ անի, որ Ալիևը մի քիչ հանդարտվի: Հենա, ռուսներին էլ հազար ու մի բանի մեջ մեղադրեց, դաժե ասաց, որ էս իրավիճակը ռուսների պատճառով է, էլի Ալիևը ճակատը պնդացրած իրենն է ասում: 

Երևի մի հատ ասուլիս էլ է պետք, որ նոր ազդակներ հաղորդենք հարևան երկրին:

Հ.Գ. Հուսով ենք, որ Ալիևին բութ անվանելը ՀՀ ազգային անվտանգության սպառնալիք չի որակվի: Ծիպը շիրա ենք տալիս:

ՎԱՐԿԱՆԻՇ

   423 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ