...

Մի քիչ էլ Հայաստանից հետաքրքրվիր

Մի քիչ էլ Հայաստանից հետաքրքրվիր

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Քվեարկության արդյունքները հաշվելիս հոսանքազրկումների ու կնիք գողանալու մեթոդները գործել են նախկին բոլոր ընտրությունների ժամանակ, ինչի դեմ պայքարը դրոշակ դարձրած նիկոլիզմը եկավ իշխանության»։

«ՉԻ». Նաիրին սիրում է վերլուծել Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի և մի շարք այլ երկրների ներքաղաքական անցուդարձը, լավ կողմնորոշվում է, թե այդ երկրներում անգամ մարգինալ ուժերը ինչ են ուզում և վերջապես՝ ով ով է այդ երկրներում:

Բայց փաստորեն աչքաթող է արել հայաստանյան մի շարք իրողություններ:

Օրինակ՝ բաց է թողել, թե ում է պատկանում Հայաստանի ՀԵՑ-ը: Երևի տեղյակ չէ, որ այն վաղուց անցել է «Տաշիր Գրուպին», որի սեփականատերը՝ Սամվել Կարապետյանը, ամբողջ սրտով ու դրամապանակով աջակցում էր Քոչարյանին: Եթե Հայաստանի մի շարք քաղաքներ և գյուղեր միտումնավոր են հոսանքազրկվել, ապա դրա միակ պատասխանատուն ՀԵՑ-ն է: Իսկ եթե կողմնակի միջամտություն է տեղի ունեցել, ապա նույն ՀԵՑ-ը շատ հեշտ կարող է դա ապացուցել: Բայց կազմակերպությունը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ խնդիրները առաջացել են Վրաստանի տարածքում:

Ում ուզում եք պաշտպանեք, բայց չի կարելի հասարակությանը այս աստիճան ձեռք առնել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1189 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ