...

Նախանձելի դեմք

Նախանձելի դեմք

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը «Հայելի» լրատվականի հետ զրույցում ասել է. «Գիտեք` էս վերջերս Ադրբեջանի ընտրությունները որ եղան, նախագահի, ես նախանձով էի նայում, նախանձով։ Մարդիկ գնում էին նախագահ ընտրելու»:

«ՉԻ». Դե, մենք հետամնաց ազգ ենք, ընդ որում՝ չար ու նախանձ: Չենք կարողանում մարսել Ադրբեջանի նախագահական ընտրությունները: Բացառիկ ընտրություններ էին, որովհետև մարդիկ գնում էին նախագահ ընտրելու: Նայում ես, դեմոկրատական, անկանխատեսելի, մինչև վերջին պահը չես ջոկում՝ ով է լինելու երկրի ղեկավարը: Իհարկե, կնախանձես:

Բայց Արշակ Կարապետյանը էժան է պրծել: Բա որ Հյուսիսային Կորեայի նախագահական ընտրությունները տեսնի. ինֆարկտից կմեռնի: Այնտեղ մարդիկ սիրուն, շարքերով, միանման հագնված, սուսիկ-փուսիկ այնպես են ընտրություններին մասնակցում, քեֆդ կգա:

ՊՆ նախկին նախարարը պարտավոր է պարբերաբար հանրությանը տեղեկացնել, թե Ադրբեջանում նախանձածին էլ ինչ երևույթներ կան, մանրից բերենք մեզ մոտ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   395 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ