...

Նորաձև ոջիլներ

Նորաձև ոջիլներ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անդրադարձել է լրագրողի և գործարար Գաբրիել Ջեմբերջյանի զրույցին: Իրեն հատուկ ոճով քննադատելով լրագրողին, գրառման վերջում նշել է. «Ագրեսիվ ոջիլ»:

ՉԻ. Քանի որ տկն Հակոբյանը վերջերս հաճախ է մարդկանց անդրադառնալիս օգտագործում ոջիլ բառը, ենթադրում ենք, հետը լավ ծանոթ է:

Ընդ որում, էնքան է հետները շփվել, որ նույնիսկ արդեն լավ ջոկում է, թե նրանցից որն ինչ բնավորություն ունի:

Իր իմացած ոջիլների մեջ, բացի ագրեսիվներից, կան, օրինակ, կրթվածները, կան հիստերիկ ոջիլներ, լսել ենք, որ մեկումեջ ազգակործան ոջիլներ են ռաստ գալիս:

Վերջին տարիներին, տարատեսակ խաչասերումների, բնակլիմայական փոփոխությունների արդյունքում հայտնվել են ուսապարկով ոջիլներ: Բան ենք ասում, հարցրեք օդում կախված կենսաբաններին, կհաստատեն: Ճվճվան ոջիլներ... տեսել ե՞ք, արդեն տարածվում են:

Հիմա շուտով Աննա Հակոբյանը գնալու է Չինաստան՝ կրթվելու, ուսանելու, թե ոջիլների մասին գիտելիքները հարստացնելու: Այնպես որ, բոլոր շանսերն ունի դառնալ երկրի թիվ մեկ ոջիլաբանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   144 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ