...

Օգնության ձեռք Արցախից

Օգնության ձեռք Արցախից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նույն հարցազրույցում երկու դարակազմիկ միտք է արտահայտում։ Առաջին՝ ինքը չի հավատում «խաղաղության դարաշրջանին», որովհետև այսօր Հայաստանի խնդիրը Սյունիքի պաշտպանությունն է, և երկրորդ՝ Արցախն այսօր բավարար ռեսուրսներ ունի․․․ ջերմոցներ և ինտենսիվ այգիներ հիմնելու համար։

Չէ, եկեք իրար ճիշտ հասկանանք։ Եթե Արայիկ Հարությունյանը խաղաղության դարաշրջանին չի հավատում, որպես ի՞նչ է խոսում ջերմոցներ ու ինտենսիվ այգիներ հիմնելու մասին։ Թե՞ նրան թվում է՝ ադրբեջանական հնարավոր ագրեսիային կարելի է դիմակայել տանկերի ուղղությամբ վաղահաս պոմիդորներ շպրտելով։ Կամ գուցե նրան թվում է՝ նորմա՞լ կլինի, եթե Հայաստանը ծանր մարտերով Սյունիքը պաշտպանի, իսկ Արցախն այդ ընթացքում իր թիվ մեկ խնդիրը համարի ջերմոցային տնտեսությունը զարգացնելն ու ՀՀ զինված ուժերին մատչելի գնով միրգ ու բանջարեղեն մատակարարելը։

Ավելի հավանական է երրորդ տարբերակը։ Եթե Հայաստանի իշխանությունները որոշել են «կապիտալիզացնել» կապիտուլյացիան ու «հայկական խաչմերուկի» շինարարության վրա փող կպցնել, ինչո՞ւ Արցախի նախագահն էլ նույնը չանի ու չփորձի ռուս խաղաղապահների վրա էժան միրգ ու բանջարեղեն վաճառել՝ հետագայում նաև Ռուսաստան արտահանելու ծրագրերով։ Պատկերացնո՞ւմ եք Ռուսաստանում ինչ լավ կվաճառվի․ «кроваво-красные помидоры прямо из горячих точек»։ Այնպես որ՝ Արայիկ Հարությունյանի ակտիվությունը միանգամայն հասկանալի է։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1101 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ