...

Օգտվեք Սուպեր շանսից

Օգտվեք Սուպեր շանսից

Հայտնի հայ ռեփեր Սուպեր Սաքոն ժամանել է Հայաստան: «Հուլիսի 20-ին Օպերայի հրապարակում Super Saqo` մենահամերգ, առաջին անգամ Հայաստանում սիրով ձեզ համար անվճար, բոլորիդ համար եմ ուզեցել անել»,- նշել է ռեփերը:

Ռեփերը հայտնել է, որ Երևան գալուց հետո հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

«ՉԻ». Իմիջիայլոց, քանի Սուպեր Սաքոն այստեղ է, դրանից կարող են օգտվել մեր քաղաքական ուժերը:

Օրինակ՝ Ծառուկյանը կարող է հայտարարել, որ Հիսուսի փոխարեն Սաքոյի արձանն է դնելու: Բան ենք ասում, տուրիզմի տեսանկյունից տասնապատիկ եկամտաբեր է. «Մի գնա» երգը աշխարհի բոլոր առաջադեմ ազգերն արդեն ռեմիքս են արել, դիսկոտեկաներում քանի տարի է, տժժցնում են: Նույնիսկ թուրքերն են սինգլը իրենցով արել: Յուղոտ գործ է: Մի տարում Ծառուկյանը բոլոր ծախսերը կհանի:

Ընդդիմությունն էլ կարող է այդ օրը գնալ, խառնվել Ազատության հրապարակի բազմությանը և լուսանկարներ հրապարակել, որ աննախադեպ միտինգ են անում: Դրոնով էլ վերևից նկարեն, որ Fip-ը քթամազություն չանի:

Դե, իսկ իշխանության դեպքում ամեն ինչ պարզ է. հուլիսի 20-ին տեղի կունենա վերջին երեք հազար տարում ամենահզոր համերգը: Այնքան հզոր, որ Ձախ Հարութը կնախանձի:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   671 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ