...

Ունիվերսալ գաղափար

Ունիվերսալ գաղափար

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քանդակագործ Արա Հարությունյանի «Բանվորի արձան» անվանումով հայտնի քանդակի վերականգնման, տեղակայման հնարավոր տարբերակների ու հարակից այլ հարցերի քննարկում:

«ՉԻ». Ընդհանրապես, քանի որ այսպիսի արձանացավ է տարածվում Հայաստանում, միջոցներն ու ժամանակը խնայելու համար կարելի է ունիվերսալ արձաններ քանդակել: 

Այսինքն՝ այնպիսի արձաններ, որոնք միանգամից մի քանի բան կխորհրդանշեն: Օրինակ՝ արժե, որ բանվորը միրուքով լինի՝ Հիսուսի դեմքով: Ձեռքին էլ՝ մահակ: Խոսքի:

Ու դրանից հարյուրներով սարքել: Ով ուզում է, թող արձանի անունը դնի Հիսուս, ով ուզում է՝ բանվոր, կարելի է՝ գյուղացու արձան: Սկզբունքորեն, եթե միրուքով է ու մահակով, ապա կարող է լինել 19-րդ դարի հայ դաշնակ: 

Տուրիստների գործն էլ կհեշտանա: Ով ցանկանա, կգա Հիսուսի արձանը տեսնելու, իսկ ում դուր է գալիս աշխատավոր մարդը, ընտրության լայն հնարավորություններ կունենա: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   859 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ