...

Ուշ-ուշ է հասնում, բայց ոչ՝ ուշացած

Ուշ-ուշ է հասնում, բայց ոչ՝ ուշացած

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրել է. «Չեք հավատա, բայց Վարշավայից Ժնև թռչող ինքնաթիռը բաց թողեցի և անորոշ ժամանակով մնացել եմ Վարշավայի օդանավակայանում: Համապատասխան գեյթի մոտ կանգնած տղամարդը շատ խիստ տոնով ինձ ասաց՝ Mam, ինքնաթիռի դռները փակվել են, չեք կարող գնալ։ Դե՝ ես էլ հո կյանքս չէի պատմելու»:

ՉԻ.- Շատ անբաշար ժողովուրդ են էդ լեհերը: Կյանքից հետ են մնացել: Տեսնես՝ ինչով են այնտեղ զբաղվում, եթե նույնիսկ մեր վարչապետի տիկնոջը չեն ճանաչում: Mam... մեմը ձեր բաբոն է: Ձեզանից ի՞նչ էր գնում, ինքնաթիռի դռները բացեիք:

Մյուս կողմից, մի տեսակ հպարտություն ես զգում, որ երկրի թիվ մեկ տիկինը ինքնաթիռից ուշանում է և նույնիսկ այդ մասին հպարտությամբ պատմում է: Կարող էր նաև պատմել, թե լեհական օդանավակայանում ինչ էսպրեսո է խմել, թնդության աստիճանը, մատուցողին ինչքան փող է թողել, Դյութի-ֆրիում հայկական կոնյակը ծախվում է, թե՝ չէ:

Բայց դե չէ... ամոթ է, հո չէր դնելու, կյանքը պատմեր: Այսքանն էլ հերիք էր: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   914 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ