...

Պահանջվում է ստախոս

Պահանջվում է ստախոս

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Ադրբեջանցիներն ամբողջ աշխարհի առաջ սուտ են խոսում. Ալիևը խոսք տվեց, թե գնալու է Գրենադա, խաբեց, ասաց՝ գնալու է Բրյուսել, խաբեց, հետո կանգնեց, ասեց՝ եկեք գնանք Մոսկվա, այնտեղ կնքենք խաղաղության պայմանագիր: Պետք է ստախոսի հետ էլ ստախոսի պես խոսես»:

«ՉԻ». Մենք էլ ասում ենք՝ էս իշխանություններն ո՞ւմ են քաշել: Ինչի՞ են անընդհատ սուտ խոսում:

Դու մի ասա, դա հատուկ քաղաքականություն է: Իրենց ստախոսությունն ընդամենը պատասխան է Ալիևի ստախոսությանը:

Ուղղակի այստեղ մի պահ կա. Ալիևը խաբում է աշխարհին, եվրոպացիներին, Մոսկվային, մերոնք ի պատասխան մեզ են խաբում: Կոպիտ ասած՝ մեր վրա են «աբառոտկա ֆռռում»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   337 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ