...

Փաշինյան-Ծառուկյան հանդիպման սղագրությունը

Փաշինյան-Ծառուկյան հանդիպման սղագրությունը

ՍԱՏԻՐԻԿՈՆ

- Հարգելի պարոն Ծառուկյան, ուրախ եմ ձեզ տեսնել:

- Հարգելի պարոն վարչապետ, ուզում եմ հիշեցնել, որ մեկ տարի առաջ հայտարարեցի՝ անբարոյականի տղա լինեմ, թե մինչև վերջ չգնամ, և ահա այսօր ես կառավարությունում եմ:

- Հարգելի պարոն Ծառուկյան, շատ եմ ափսոսում, որ չանցաք խորհրդարան, և իմ հայտնի կարգախոսը ամբողջական չէ: Եթե չեք հիշում, հիշեցնեմ՝ «Ոչ ռոբոտացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ դոդացմանը»:

- Հարգելի պարոն վարչապետ, մանդատով չի որոշվում, թե ով ով է այս կյանքում: Աշխարհն է ճանաչում Ծառուկյանին, այնպես որ՝ մի սրտնեղեք կարգախոսի ոչ ամբողջական տեսքից:

- Հարգելի պարոն Ծառուկյան, մեր հայրենիքը դժվար օրեր է ապրում, և մենք ուս ուսի տված պետք է հաղթահարենք մարտահրավերները: Ասածս ինչ է՝ եթե էն շեյխերը դեռ հետաքրքրված են, ցանկացած տարածք նրանց տրամադրության տակ է: Կարող են անգամ գալ և այս շենքում կազինո կառուցել:

- Հարգելի պարոն վարչապետ, Ծառուկյանը ինչ արել է՝ արել է ժողովրդի համար, իրեն սաղ աշխարհն է ճանաչում, հարգում, սիրում, պատվում, իրեն բան պետք չէ: Է՞լ ինչ լավ տարածքներ կարող եք առաջարկել:

- Հարգելի պարոն Ծառուկյան, հեսա քաղաքապետ Հայկոյի հարցը լուծեմ, լիքը տարածքներ կառաջանան, բայց մինչև դա հերթական անգամ չընկնես ուրիշների խելքին ու հայհոյանք չուտես, թե դա խազ գնալու ես:

- Հարգելի պարոն վարչապետ, պրծավ, այսուհետ մենք ժողովրդի հետ ենք: Բանգլադեշում էն սադրանքի հետ մենք վաբշե կապ չունենք, երիտթևի առաջնորդն էլ այնպիսի դաս ստացավ, որ մինչև հիմա ոչ միայն ոտքերը, այլ նաև թևերը ցավում են:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1006 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ