...

Պատերազմ, որը դեռ չի ավարտվել

Պատերազմ, որը դեռ չի ավարտվել

Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մանթաշյանը և նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն այսօր՝ հունվարի 29-ին, ՀՀ դատախազություն հաղորդում են ներկայացրել՝ կապված «Մարտի 1-ի» իրադարձությունների հետ։ «Մեր հաղորդումը վերաբերում է Հանրային խորհրդի ներկայիս նախագահ Ստյոպա Սաֆարյանին, որը, ըստ wikileaks-ի հրապարակումների՝ զբաղվել է խառնակչությամբ, ժողովրդի շրջանում հույզեր է հրահրել, ինչը բերել է ամբոխին հատուկ ձևով հարձակումների՝ ոստիկանության վրա։ Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը և նրանց հարող որոշ շրջանակներ ժողովրդի մեջ սուտ ու կեղծիք են տարածել, թե կան զոհեր, երբ նույնիսկ վիրավոր չկար»։

«ՉԻ». Ո՞նց էր ասում Վանո Սիրադեղյանը Քոչարյանի մասին. «Ընկերոջն ուրացողը հայրենիքն էլ կուրանա»:

Այնպես որ, չենք զարմանում, որ մարտի 1-ի ոճրագործներն այսօր մարտի 1-ի զոհերի հարազատներին են ծաղրում ու սպառնում, զարմանալի չէ, որ քոչարյանական վարձկանները հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատներին են մեղադրում մարտի 1-ի համար:

Բա ի՞նչ անեն. վարձկան են, պիտի իրենց գործն անեն: Վարձկանների համար չկա սրբություն, հայրենիք, պատիվ, արժանապատվություն: Վաղը որ Նիկոլ Փաշինյանը սրանց վարձի, նույն տոնայնությամբ ու պաթոսով վրա կտան Ռոբերտ Քոչարյանին, վիկիլիքսներից հազար փաստաթուղթ կհանեն, թե ինչպես է Քոչարյանն ու իր բանդան կազմակերպել այդ սպանդը: 

Մյուս կողմից, մարդը, որը 20 տարի պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին, առաջնորդվում է պատերազմի օրենքներով, որտեղ մարդկային ոչ մի օրենք չի գործում: Ի վերջո, մենք խոսում ենք մի մարդու մասին, որը Պողոս Պողոսյանի սպանությունից հետո հայտարարեց, թե որ նա ողջ լիներ, ասելու բան կունենար: 
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ