...

Ադրբեջանը ձեզանից գոհ ու շնորհակալ է

Ադրբեջանը ձեզանից գոհ ու շնորհակալ է

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել.

«Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար: Մենք շնորհակալ ենք Փաշինյանին:

Հայաստանի պարտությունից արդեն երկու ամիս առաջ շնորհակալություն էին հայտնում Փաշինյանին, որ տապալեց բանակցությունները իր զրոյական կետով ու արձակեց Ադրբեջանի ձեռքերը: Սա 2020 թվականի հուլիսն է: Բա շնորհակալ չլինեի՞ն»:

«ՉԻ». Սա կոչվում է՝ ռիկոշետով պատասխանել: Բանն այն է, որ օրերս Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը Բեռլինում մի բանավեճի ժամանակ ասել է հետևյալը (մեջբերումը քաղաքագետ Արման Գրիգորյանինն է). «Քոչարյանը մեզ համար աստծո պարգև էր։ Իսկ երբ նա Ղարաբաղը հանեց բանակցություններից, մեր ուրախությանը չափ չկար։ Մենք երկար ժամանակ փորձում էինք հասկանալ, թե ինչը կարող էր նման քայլի շարժառիթը լինել»։ 

Հիմա փոխանակ Զուլֆուգարովին պատասխանեն, դրել, Փաշինյանի մասին մեկ այլ ադրբեջանցու միտքն են մեջբերում: Դուխները չի հերիքել ուղիղ պատասխանել: 

Թե ինչ են ասում ու մտածում ադրբեջանցիները Փաշինյանի մասին, դա մենք գիտենք: Պարզ է, որ պիտի շնորհակալ լինեն: Բայց դուք իմացած եղեք, որ ադրբեջանցիները նույնքան շնորհակալ են նաև Քոչարյանին: Որովհետև էս աղետը Քոչարյանը սկսել է, Փաշինյանը՝ ավարտել: 

Ենթադրում ենք, որ եթե հիմա Զուլֆուգարովը Քոչարյանի մասին մեկ այլ բան ասի, քոչարյանականները Ալեն Սիմոնյանին վարկաբեկող նյութեր են տարածելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   771 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ