...

Տիկին, լա՞վ եք

Տիկին, լա՞վ եք

ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Անթույլատրելի է, Նիկոլ, էս ի՞նչ ես անում, ո՞նց թե ձերբակալել են Գորիսի արժանապատիվ քաղաքապետին, ձեռքներդ հեռու Առուշանից, նա մեր այս օրհասական օրերի Նժդեհը կարող է դառնալ, վերջ տվեք, այ մոլագարներ, ազատություն Առուշան Առուշանյանին, Սյունիքը պաշտպանողներին ազատություն»:

«ՉԻ». Հանրապետականներն իրենց գոյության 20 տարիների ընթացքում ջանք չխնայեցին վարկաբեկելու Նժդեհին՝ անընդհատ ասոցացնելով իրենց հետ, հիմա էլ գործին կպել են նրանց ադեպտները:

Ստատուսներ ձոնելուց առաջ տիկինը գոնե ծանոթանա, թե ինչ քրեական հանցագործությունների մեջ է մեղադրվում Առուշանյանը և միայն հետո համեմատականներ անցկացնի: Նժդեհը Լեռնահայաստանի հողերը չէր բաժանել յուրայինների միջև և փողի «վազվրատի» թեմաների մեջ չէր մտել:

Այս տեմպերով տիկինը նաև առաջիկայում կգրի, որ Քոչարյանը կարող է դառնալ մեր օրհասական օրերի Տիգրան Մեծի ու Վարդան Մամիկոնյանի միքսը:

Հ.Գ. Ընտրությունների ժամանակ Առուշանյանը լինելու է Քոչարյանի թիմակիցը՝ մեկի, ում Անահիտ Բախշյանը ժամանակին մեղադրում էր Հոկտեմբերի 27-ի կազմակերպման, այսինքն՝ իր ամուսնու սպանության մեջ: Բայց կարծես ոմանց համար դա այլևս արդիական թեմա չէ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2590 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ