...

ՊԵԿ-ի հորքուրի գանձերը

ՊԵԿ-ի հորքուրի գանձերը

Հարյուրավոր տնտեսավարողներ բողոքում են, որ ամիսներ առաջ ՀԴՄ ձեռք բերելու համար դիմել են «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ», վճարում կատարել, սակայն մինչ օրս ՊՈԱԿ-ից սարքը չեն ստացել, իսկ ՊԵԿ-ը իրենց տուգանում է՝ ՀԴՄ սարք չունենալու պատճառով: Օրինակ ԱՁ Մարիաննա Խաչատրյանին տուգանել են 300000 դրամ, գրում է Hetq.am-ը:

Այ սա հասկանալի է: Այ սա իրական հեղափոխական ճեղքում է: Մինչ տարածաշրջանի որոշ երկրներ փորձում են տարանջատել իշխանության թևերը՝ օրենսդիրը գործադիրից, դատականը՝ առաջին երկուսից, մենք մի քանի քայլ առաջ ենք ընկել: Գերատեսչության[ՊԵԿ-ի]  ստորաբաժանումները սկսել են գործել իրարից ոչ միայն անկախ, այլ նաև բեխաբար: Կարծում ենք, որ պետք է դրական գնահատել ներդրված պիլոտային ծրագիրը և զարգացնել հաջողությունը: Օրինակ, առողջապահության նախարարությունը ձգձգի նորակոչիկների առողջության ուսումնասիրությունները, իսկ ՊՆ-ն վերցնի և բոլորին տանի բանակ՝ անկախ առողջության վիճակից: Ոստիկանությունը չտրամադրի պետհամարանիշներ, իսկ ՃՈ-ն տանի տուգանային հրապարակ՝ տուգանելով 20.000 դրամի չափով: Ֆինանսների նախարարությունը չփոխանցի պետական աշխատողների աշխատավարձները, իսկ բանկերը տուգանեն նրանց վարկային պարտավորությունները չկատարելու համար: Մի խոսքով, օդից փող աշխատելու համար կան բազում հնարավորություններ: Հատկապես ողջունելի կլինեն, թե որքան կաճեն մարդամեկի ֆեյսբուքյան գրառումները՝ ավետելով տուգանքների գծով բյուջեի մուտքերի աճը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6518 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ