...

Պլանի գլուխ

Պլանի գլուխ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Պլանը եղել է Հայաստանը ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, վերջում խաղաղապահի դեմքի արտահայտությամբ, ոչ այնքան բարի մտադրությամբ գալ և հերթական խաղաղությունը հաստատել տարածաշրջանում և օղակ գցել երկու երկրների վզին, որ նրանք որևիցե տեղ չփախչեն»:

«ՉԻ». Էս երևի հավաստի աղբյուրն է իրեն ասել: Հաստատ: 

Մնում է հասկանալ, թե խոսքը որ պլանի մասին է: Մենք մի պլան գիտեինք, կոչվում էր Լավրովի պլան: Բայց այդ պլանով նախատեսվում էր Հայաստանին ոչ թե ներքաշել, այլ ետ պահել լայնամասշտաբ պատերազմից, Ադրբեջանի ու Հայաստանի միջև Արցախի հակամարտության կարգավորման փաթեթ ստորագրել:

Ու ոնց որ թե այդ պլանի ամենամոլի թշնամին Նիկոլ Փաշինյանն էր, որը դա համարում էր դավաճանություն: Ու ոնց որ թե Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշեց լայնամասշտաբ պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, վերջում էլ վարի տվեց Արցախը:

Արդյունքում Հայաստանի վզին հիմա օղակ են գցել, որ ոչ մի տեղ չփախչի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3739 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ