...

Մարդ, որը կանգնըցնում ա

Մարդ, որը կանգնըցնում ա

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտնել է իր նոր նախաձեռնության մասին: 

«Ժամն է կրկին հավատքով միախմբվելու: Ուստի իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածնունդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,- գրել է նա:

«ՉԻ». Լավ բան է մտածել Գագիկ Ծառուկյանը: Թե չէ ընկել, քաղաքական դաշտի համախմբման անկապ կոչեր են անում, երեք նախագահների միասնության հորդորներով են հանդես գալիս, անիմաստ ժամանակ վատնում:

Մարդը միանգամից լուծումը տալիս է. արձանը դնում ենք և վերջ. միախմբվում և վերածնվում ենք: Մինչև հիմա եղած արձանները նման էֆեկտ չունեին:

Արձանի բարձրությունը պետք է առնվազն 33 մետր լինի, որ գերազանցի Ռիո-դե-Ժանեյրոյում Հիսուսի արձանը, որն ընդամենը 30 մետր է: Զբոսաշրջության կենտրոնը Բրազիլիայից կտեղափոխվի Առինջ-Ավանի բլուր: 

Ընդ որում՝ դա լինելու է 5-րդ սերնդի բազմաֆունկցիոնալ արձան. բացի ազգին համախմբելուց, կարելի է մեջը ՀՕՊ համակարգ տեղադրել «Բայրաքթարներ» խոցելու համար, իսկ հետո՝ գլխավերևում կարելի է մի 7-8 հարկ ավելացնել, ընտիր հյուրանոց դարձնել:

Հեսա կտեսնեք, թե Ալիևը ինչ հիստերիայի մեջ է ընկնելու: Ամենաշատը դրանից է վախենում, որ մենք կհամախմբվենք արձանի շուրջը:

Հ.Գ. Հուսով ենք, Աբովյանի նորընտիր քաղաքապետը արձանը տեղադրելու համար տարածք և համաձայնություն կտա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3107 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ