...

Քայլ արա, մերժիր Եսթերին

Քայլ արա, մերժիր Եսթերին

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի օգնականի պաշտոնը զբաղեցնող Եսթեր Սահակյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու։

Չհասկացանք, էս երկրում ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքներ չկա՞ն։ Ի վերջո՝ ինչո՞վ է զբաղվում վարչապետի արարողակարգի պատասխանատուն։ Հետևում է, թե վարչապետն ուր է գնում, ինչ է հագնում, ում հետ է հանդիպում, ինչ է խոսում, ինչ է ուտում-խմում, գիշերը ժամը քանիսին է տուն գալիս, ինչ վիճակում․․․ Հասկանալի է, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը միայն բռնության անմիջական սպառնալիքի ներքո կհամաձայնվեր, որ այդ պաշտոնը զբաղեցնի կնոջ օգնականը։

Թարսի պես էլ՝ փաստաբան վարձել չի կարող։ Իր իսկ որոշման արդյունքում փաստաբանական ծառայությունները կտրուկ թանկացել են, իսկ իր աշխատավարձը համ քիչ է, համ էլ՝ արարողակարգի պատասխանատուն կարող է վերահսկել նաև «ջեբի ծախսի» համար նախատեսված գումարի շարժը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   200 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ