...

ՔՊ-ականները ցնծում են. սպասում են թիմակցի հատուցման պահին

ՔՊ-ականները ցնծում են. սպասում են թիմակցի հատուցման պահին

Մեր տեղեկություններով՝ թիմակիցները ուշի-ուշով հետևում են ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Եվ, ի դեպ, շատերին ուրախացրել է վերջինիս մեղադրանք առաջադրելու հավանականությունը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Արսեն Թորոսյանը թե՛ նախարար եղած ժամանակ, թե՛ վարչապետի աշխատակազմում աշխատելու ընթացքում և թե՛ պատգամավորական գործունեություն իրականացնելիս իրեն «հեռու է պահել» թիմակիցներից, «վերևից նայել» նրանց ու որևէ մեկի հետ չի շփվել։ Նաև այդ է պատճառը, որ վիրավորված ՔՊ-ականները անհամբերությամբ սպասում են նրա պատժին: Մեր տեղեկություններով՝ ՔՊ խմբակցությունը այս օրերին ակտիվ քննարկումների մեջ է. նրանց գերակշիռ մասը բացահայտ ցույց է տալիս, որ Արսեն Թորոսյանը արժանի է պատժի, նախ՝ հարազատ կուսակցությանը վարկաբեկելու, երկրորդ՝ համավարակի ողջ ընթացքում մեկուսանալու, իրենց արհամարհելու և կապի դուրս չգալու համար: Մի խոսքով, ՔՊ-ում գրեթե բոլորը վրդովված են և սպասում են, թե երբ է գալու իրենց ամբիցիոզ գործընկերոջ պատասխանատվության ժամանակը: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փաստում են, որ խմբակցությունում ներքին կարգով որոշում է կայացվել միաձայն կողմ քվեարկել Արսեն Թորոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին, եթե օրակարգում նման հարց առաջանա: 

Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, օրերս ձերբակալել էր Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին, որը Արսեն Թորոսյանի նախարար եղած ժամանակ նրա տեղակալն էր: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձերբակալվել է ևս 10 անձ:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   23667 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ