...

Քյոհնա կտակարան

Քյոհնա կտակարան

...Եվ ահա իջաւ (Սէրժը) Ձիթենեաց լերան գագաթից, ուր կանչուել էր տիրօջ խօսքը լսելու, և մարդկանց մէջ մտաւ, և ամէնքը նորա շուրջը խմբուեցին, որ տիրօջ խօսքն իրենց փօխանցուի։ Ամէն։ Եվ ամէնքը Սէրժին նայեցին, և ահա նորա ճակատը կապոյտ էր։ Եվ յաւաքուածներից մէկը խօսեց նորա առաջին, և ասաց. «Ահա քո ճակատը կապոյտ է, մի՞թե խոտոր ճանապարհի վրայ գայթեցիր, և ճակատդ գէտնին զարնուեց»։

Սա էլ պատասխանեց, և ասաց. «Անհաւատնե՛ր, մի՞թե կոյր եք և չեք տէսնում, որ տիրօջ առաջ երկրպագութիւն արեցի, և հինգ անգամ շնորհակալութիւն ասեցի, և ամէն անգամ ճակատս գէտնին զարկեցի, ինչպէս որ օրէն է։ Շնորհակալ եղայ նորա առաջին, որ ահա նորա զինուորը Գալիլեայի մէջ Իսրայելի որդիներից եօթը սպաննեց, և ահա թող տուեց, որ նորա պատկէրը տէսնենք։ Եվ դարձեալ շնորհակալ եղայ, որ ահա Փղշտացիները նորա տուած զէնքով մէզ վրայ յարձակուեցին, և ահա մէզ երկու հարիւր դահեկանի պարսատիկ ծախեց, որ գուցե թէ պաշտպանուենք։ Եվ դարձեալ շնորհակալ եղայ, որ ահա մէզ վրայ վէրակացու էր կարգել, և նորա վարձքը քսան և հինգ դահեկանով աւելացրեց, զի եթե նորա շահոյթը աւելանայ` գուցե թէ մէզ շատ չյալածի ամէնազօր խարազանով, որ եբրայերեն սակագին կօչուի։ Ապա և շնօրհակալութիւն յայտնեցի նորան, որ թող տուեց շնօրհակալութիւն յայտնել, և դարձեալ շնօրհակալ եղայ, որ վէրադառնում եմ սաղ-սալամաթ, և ճակատիս կապոյտը ոչ թէ վէրք է, այլ աշխատանքային մազօլ»։

... Եվ ամէնքը սորան լսեցին, և մէկը առաջ եկաւ, խօսեց նորա առաջին, և ասաց. «Լաւ էր քէզ, որ բնաւ Ձիթենեաց լեառը չբարձրանայիր, զի գրուած է, թէ մարդու գլուխը ոչ թէ գէտնին զարկելու համար է, այլ մտածելու»։ Եվ ամէնքը մի մարդու նման ասացին «ամէն»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   68714 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ