...

Սա էլ ձեզ անարխիան

Սա էլ ձեզ անարխիան

Դեկտեմբերի 9-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո հայկական կողմն ունի հրազենային թեթև վիրավորում ստացած երկու զինծառայող։

ՊՆ-ն հայտնել է, որ նույն օրը՝ երեկոյան, Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող և Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ, նախօրոք տեղեկանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է վիրավորներից մեկին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխող մեքենան, զորամիավորման հրամանատարի տեղակալին հայտարարել են, թե խոչընդոտելու են նշված մեքենայի ընթացքը։

Այդ պատճառով մեքենան ստիպված Երևան է հասել շրջանցող ճանապարհով, ինչի հետևանքով էապես ուշացել է զինծառայողին ժամանակին և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումը։

Այս առթիվ ՊՆ-ն ընդգծել է, որ հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու գործառույթին խոչընդոտելը դուրս է բարոյական բոլոր սահմաններից՝ անկախ որևէ պատճառաբանությունից։ 

«ՉԻ». Այսինքն՝ մենք հասել ենք նրան, որ ՊՆ-ն նեղսրտում է, որ վիրավոր զինվորին չի կարողանում ժամանակին բուժօգնություն ցուցաբերել: Սա նշանակում է, որ մենք իրավապահ համակարգ չունենք, իշխանություններ չունենք, և երկրում կամաց-կամաց անարխիա է հաստատվում: 

Իշխանություն ունենալու դեպքում ամենաշատը 5 րոպեում ճանապարհը կբացեին: Դե թող մեկը համարձակվեր վիրավոր զինվորին տեղափոխող մեքենայի դիմացը փակեր: Թեկուզ ամենաարդար պահանջներով ու պատճառներով ճանապարհը փակած լիներ: Չասենք, թե ինչ կլիներ հետը: 

Իսկ եթե, Աստված չանի, վաղն ավելի ինտենսիվ բախումներ լինեն, ի՞նչ ենք անելու. ՊՆ գեներալները պիտի գնան, բանակցություննե՞ր վարեն ճանապարհ փակողների հետ: Թե՞ Մուրադովին պիտի կանչեն, որ համոզի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   899 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ