...

Самозванец..., от самозванца слышу!

Самозванец..., от самозванца слышу!

Երեկ քոչարյանական լրատվամիջոցները լայնածավալ հարձակում էին գործել գործարար Ռուբեն Վարդանյանի դեմ, քանի որ վերջինս քաղաքական ակտիվություն է ցուցաբերում և նույնիսկ հայտարարել է նախագահ կամ վարչապետ դառնալու մտադրության մասին:

Նրանցից մեկը մասնավորապես գրել է. «Ռուբեն Վարդանյանի ընկերությունը փողերի լվացմամբ է զբաղվել։ Սա սև բիծ է գործչի կյանքում և նման խնդրի առաջ կանգնած մարդը չի կարող հավակնել դառնալ երկրի ղեկավար, քանի որ նման և հնարավոր է այլ մութ պատմությունները իսկական նվեր են օտար երկրների հատուկ ծառայությունների համար ու լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանի Հանրապետությունը»:

«ՉԻ». Չգիտենք՝ ինչ հավակնություններ ունի Ռուբեն Վարդանյանը, մտքին ինչ կա, չկա, բայց մեր ուշադրությունը գրավեց երկու բան:

Առաջինը, որ քոչարյանական լրատվամիջոցները Ռուբեն Վարդանյանի անունը նշելիս անպայման շեշտում են՝ ռուսաստաբնակ: Սրանով ակնարկում են, որ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանում է բնակվում, հետևաբար, Հայաստանի ղեկավարի ամբիցիաներն անիմաստ ու անհիմն են, քանի որ սահմանադրական նորմերին չհամապատասխանող պահեր կան: 

Միանգամից ասենք, որ այս հարցում որևէ խնդիր չի կարող առաջանալ: Եթե Ռուբեն Վարդանյանը ցանկանա Հայաստանում ակտիվ քաղաքականությամբ զբաղվել և նույնիսկ նախագահ, վարչապետ դառնալ, պրոբլեմ չի, էս մեր կողքի ԺԵԿ-ից մի հատ տեղեկանք կհանի, որ վերջին 50 տարին մշտապես բնակվել է Հայաստանում ու դրանով հարցը կփակվի: Էս հեչ: Մենք մարդ գիտենք, որ այդպես էլ արել էր, ու ոնց որ թե ստացվել էր:

Եվ երկրորդը, որ ասում են՝ Ռուբեն Վարդանյանի անցյալում սև բիծ կա: Քոչարյանականներն են ասում: Այ մարդ, որ մենք Ռ. Քոչարյանի կենսագրության բոլոր սև բծերն իրար կողքի շարենք, Մալևիչի «Սև քառակուսին» կողքին մի հատ պուճուր պուտիկ կամ խալ կթվա: 

Բայց հետաքրքիր է, բոլոր դեպքերում: Տեսնենք՝ Ռուբեն Վարդանյանը ինչ սև բծերով կպատասխանի:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   853 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ