...

Շան հայի հալը

Շան հայի հալը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրել է. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցիներում մատուցվող Սուրբ եւ Անմահ Պատարագները չքնաղ են, խաղաղեցնող, հոգսերից, անհանգստություններից, խնդիրներից ու վախերից դարմանող։ Ես ափսոսում եմ, որ այս փուլում չեմ կարողանում ամեն կիրակի եկեղեցի գնալ, ու այդպիսով՝ 1. ակտիվորեն չեմ կատարում քաղաքացիական եւ հոգեւոր պարտքս ի’մ եկեղեցին ի’մ պետությանը վերադարձնելու պայքարում, 2. զրկվում եմ չքնաղ Պատարագը վայելելու հաճույքից»:

«ՉԻ». Վախ, վախ.. քոռանանք մենք: Ինչպիսի՜ բառեր, ինչպիսի՜ զգացմունքներ: Ցիցերոնը ղալաթ է արել: Խեղճ աղջիկ: 

Ո՜նց է տառապում չինական աքսորում, առանց Սուրբ ու Անմահ Պատարագների ո՞նց է գոյատևում: Շան կյանք է: Բա ինչի՞ է կոչվում Շանհայ: Այսինքն՝ շան կյանքով ապրող հայ: 

Փաշինյանը խելք ունենա, իր հոգևոր ծառաներից մեկին կուղարկի Չինաստան, որ գոնե շաբաթը մի անգամ Աննա Հակոբյանին պատարագ մատուցի: Բնականաբար Սուրբ ու Անմահ, այլ ոչ թե ձևական: Թե չէ խեղճը միլիարդ չինացու արանքում կկորչի, կգնա ու այդպես էլ չի վայելի հոգևոր հաճույքը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   82 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ