...

Տիկի՛ն, չի կարելի այդքան ցինիկ լինել

Տիկի՛ն, չի կարելի այդքան ցինիկ լինել

Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այո՛, հանձնում էր՝ առանց մեր ծաղիկ երիտասարդների արյան, տալիս էր՝ ամբողջական Արցախը պահելով, տալիս էր՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա»:

«ՉԻ». Հանրապետական կուսակցության լիդերին ու անդամներին մի լավ հոգեբան է անհրաժեշտ: Անընդհատ ու շատ խոսեն հոգեբանի հետ, լիցքաթափվեն և չարդուկեն հասարակության գլուխը:

Եթե հանձնում էր, ու Ալիևն էլ համաձայն էր հանձնածի քանակի հետ, ինչո՞ւ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը: Եթե հանձնում էր, ապա ինչո՞ւ գեթ մեկ անգամ հասարակության հետ այդ մասին անկեղծորեն չխոսեց:

«Հանձնում էր՝ պահելով ամբողջական Արցախը»: Միայն այս մտքի մեջ ամփոփված է նախկին իշխանությունների ամբողջ ցինիզմը: 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը տեղի ունեցած բանավեճի ժամանակ հանրապետական կուսակցության և Դաշնակցության ներկայացուցիչները պարզապես ստիպում էին Նիկոլ Փաշինյանին, որ նա հրապարակային խոսք տա, թե ազատագրված տարածքները նույնպես Արցախ են: Շատ երկար ստիպեցին, Նիկոլ Փաշինյանն էլ բնավորության համաձայն ընկրկեց:

Միայն այս դրվագը բավարար է՝ բացահայտելու, թե ինչպես են փորձում հերթական անգամ մոլորեցնել ժողովրդին:

Ներկայիս հանրապետականները և մնացած նորաթուխ ոչմիթիզականները նման են այն ահաբեկիչներին, որոնք ուժային կառույցների գրոհի դեպքում փորձում են խառնվել իրենց կողմից նախկինում պահվող պատանդների հետ և ընդհանուր խառնաշփոթի քողի տակ անհետանալ:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   791 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ