...

Ճանաչել զ’Ռոբերտ ու փարիսեցիություն

Ճանաչել զ’Ռոբերտ ու փարիսեցիություն

Ֆրանսիայի Թեմի հոգևորականները հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հայտարարության և դրան հաջորդած մեկնաբանությունների հետ: 

«ՀՀ անկախությունից ի վեր այսպիսի սանձարձակ հարձակումների երբեք չէր ենթարկվել մեր Եկեղեցին։ Վստահ ենք Ալեն Սիմոնյանը և մյուսները քաջածանոթ են Սուրբ Գիրքին և մանավանդ անառակ որդու մասին ոսկե առակին։ Հորդորում ենք վերընթերցել այն (Ղուկաս 15։11-24) և «մեղա յերկինս և առաջի քո» աղոթքով վերադառնալ՝ ներում ստանալու հույսով և ակնկալիքով։ Եկեղեցին մշտապես սիրում է և ներում է շնորհում իր զավակներին՝ շինական թե իշխանական։ Եվ պարարտ եզը պատրաստ է մորթվելու միայն հոր գիրկն ընկնելուց, ներում հայցելուց և ներման արժանանալուց հետո»։

«ՉԻ». Մենք այսպես հասկացանք, որ Գարեգին Բ-ն հերթով բոլոր թեմերին ստիպելու է հայտարարությամբ հանդես գալ: Իսկ Սամվել Մայրապետյանը մինչև հիմա փախած է: Մեր եկեղեցու որոշ բարձրաստիճան պաշտոնյաների «բարի» կամոք:

Անկախությունից ի վեր Մայր Աթոռի և ոչ մի Հայրապետ հանցագործներին ազատ արձակելու միջնորդություն չէր արել: Այսինքն՝ ցանկացած ոք կարող է նման միջնորդություն անել, այդ թվում՝ Կաթողիկոսը, բայց արդյո՞ք նա անկեղծ է իր մղումներում: Խիստ կասկածում ենք, քանի որ իր պաշտոնավարման 20 տարիների ընթացքում նրա մոլորյալ հոտի հարյուրավոր որդյակներ տառապում էին զնդաններում, խոշտանգվում ու ունեզրկվում, և Տեր Հայրը իր օրում բնավ շան տեղ չէր դնում նրանց հեծեծանքներին, զի բիզնեսով և շահամոլությամբ սերտաճած էր այդ իշխանությունների հետ և նրանց հետ հավասար վայելում էր իշխանական բարիքները: 

Հետևաբար, Կաթողիկոսի միջնորդությունը չի կարող համարվել բարի կամքի դրսևորում և մարդասիրություն, վասնզի Վեհափառը պետք է ոչ թե 20 տարին մեկ հիշի մարդասիրության մասին, այլ՝ ամեն օր, ամեն ժամ ու բոլորի համար: 

Եվ ուրեմն, Գարեգին Բ-ի այս քայլը լոկ փարիսեցիություն է, կեղծավոր արարք մը: Ի՞նչ է ասում այդ մասին Սուրբ Գիրքը. «Հրեաստանում մի փարիսեցի Հիսուսին հրավիրում է ճաշի (Ղուկաս 11։37, 38)։ Ճաշելուց առաջ փարիսեցիները կատարում են մի արարողություն. ձեռքերը լվանում են մինչև արմունկները։ Բայց Հիսուսը այդպես չի վարվում (Մատթեոս 15։1, 2)։ 

Փարիսեցին զարմանում է՝ տեսնելով, որ Հիսուսը չի հետևում այդ ավանդույթին։ Հիսուսը նկատում է դա և ասում. «Դուք՝ փարիսեցիներդ, մաքրում եք բաժակի և ափսեի դրսի կողմը, իսկ ձեր ներսը լիքն է թալանով ու չարությամբ։ Անխոհեմնե՛ր։ Չէ՞ որ նա, ով ստեղծեց դրսի կողմը, ստեղծեց նաև ներսի կողմը» (Ղուկաս 11։39, 40):

Ամէ՛ն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1791 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ