...

Վարչապետի տիկնոջ հերթական անոնսը

Վարչապետի տիկնոջ հերթական անոնսը

Վարչապետի տիկինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որի արձագանքները, եթե հաշվի առնենք տխրահռչակ 137 հոդվածով սահմանված տուգանքները, կարող են էապես համալրել ՀՀ պետբյուջեն։

Բայց խնդիրն այն չէ, թե կոնկրետ ինչ է գրել տիկին Հակոբյանը։ Խնդիրն այն է, որ գրառմանն անպայմանորեն հաջորդելու են իրադարձություններ, որոնց արդյունքում Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչող «զազրախոսությունները» հերթական անգամ երկնիշ աճ են արձանագրելու։ Նրա ֆեյսբուքյան ակտիվացումների ժամանակագրությունը հենց դա է ապացուցում։ Տարօրինակ հոդված՝ ՔՊ ներկուսակցական խայտառակ ընտրություններից հանրության ուշադրությունը շեղելու համար, Երևանի փողոցներում ամուսնու հետ զբոսանքի ֆոտոսեսիա՝ Լաչինի միջանցքը փակելու նախօրեին, փակելուց հետո՝ «ջերմ մթնոլորտում ֆուտբոլի դիտում», Արցախի գազը փակելուց հետո՝ «ընթերցանություն Օսկար կատվի հետ», և այլն։ Այնպես որ, տիկին Հակոբյանի գրառումից հետո միակ հարցը, որ պիտի մտահոգի հասարակությանը, հետևյալն է՝ տեսնես այս անգա՞մ ինչ փորձանք է սպասվում։

Իսկ անձամբ նրան քննադատելը բացարձակապես տեղին չէ։ Ավելին՝ հիացմունքի է արժանի այն անձնազոհությունը, որով նա, որպես օրինակելի կին, գիտակցաբար նախապես կիսում է ամուսնու հասցեին հնչելիք «զազրախոսությունների» ծանրությունը։
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   926 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ