...

Խաղաղության դարաշրջանի «քյաշ փողը»

Խաղաղության դարաշրջանի «քյաշ փողը»

Պարզվում է՝ Կառավարությունը որոշել է Պաշտպանության նախարարությանը պատկանող 71 միավոր անշարժ գույք փոխանցել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որպեսզի վերջինս այդ գույքը շուկայական գներով օտարի։ Որպես հիմնավորում նշվում է, որ նախ՝ Պաշտպանության նախարարությունը ժամանակակից սպառազինություն գնելու համար միջոցների կարիք ունի, և երկրորդ՝ «պոտենցիալ ներդրողների կողմից պարբերաբար առաջարկներ են ներկայացվում նշված գույքերը վաճառելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ»։

Ըստ երևույթին երկրորդ գործոնն ավելի կարևոր է, որովհետև ընդամենը վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե փողի պրոբլեմ չունենք, պրոբլեմը դրանով սպառազինություն գնելն է։ Այնպես որ՝ եթե չենք ուզում ընդհանրապես զրկվել բանակից, «պոտենցիալ ներդրողներին» պիտի արգելենք անցնել զորամասերի կողքով։ Մեկ էլ տեսար՝ տարածքը հավանեցին ու Նիկոլին առաջարկեցին հարմար գներով վաճառել, դե նա էլ, որպես «նավսից թույլ» մարդ․․․  

Ու մեկ էլ, Աստծո սիրուն, հանկարծ Խաչատուր Սուքիասյանին գլխի չգցեք, որ ՊՆ շենքը շատ լավ հյուրանոց կլիներ, իսկ հետախուզական անօդաչուներով կարելի է շատ որակյալ հարսանիք-բան նկարել։
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1473 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ