...

3-րդ պատվիրանը

3-րդ պատվիրանը

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

«Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում  - 3-րդ պատվիրան:

Այս շարժումն ուղղորդված է Աստծո կողմից - ընդդիմադիր երթի ելած Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան:

Հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիս, եթե որդիաբար արձանագրեմ, որ Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»:

«ՉԻ». «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ։ Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և եղած իշխանություններն Աստծուց են կարգված։ Ով հակառակում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակում»:

Գուշակեք, թե ով է այս խոսքերի հեղինակը: Հա, լավ, հեշտ հարց է, գիտենք: Նիկոլ Փաշինյանն էր մի տարի առաջ սա ասել: Այսինքն, մի տարի առաջ Աստծո անունը քաղաքական կապիտալի էր վերածել: 

Հիմա Ռուբեն Ռուբինյանի ասելով, Փաշինյանը զբաղված է եղել ոչ աստվածահաճո գործով: Մեղմ ասած: 3-րդ պատվիրանն էր խախտել՝ Աստծո անունը անտեղի արտասանելով: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   297 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ