...

9 տոկոսով ասել եք՝ 9 տոկոսով անում են

9 տոկոսով ասել եք՝ 9 տոկոսով անում են

Նախօրեին Երևանի քաղաքապետարանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ձյան տեղումներին զուգահեռ մայրաքաղաքում իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ, և «արվում է հնարավորը՝ ճանապարհներին նվազագույն երթևեկելի վիճակ ապահովելու համար»։

Այ սա իսկապես շատ անկեղծ պարզաբանում է։ Թե չէ անկապ քաղաքապետարաններ կան՝ ամեն ինչ անում են առավելագույն երթևեկելի վիճակ ապահովելու համար։ Իսկ Երևանինը ձգտում է ոչ թե առավելագույն, այլ նվազագո՛ւյն երթևեկելի վիճակ ապահովել։ Եվ պետք է անկեղծորեն խոստովանել, որ դա նրանց հաջողվում է։ Ընդ որում՝ հաջողվում է առանց մեծ ջանքերի, ավելի ճիշտ՝ ընդհանրապես առանց որևէ ջանքի։ Որովհետև որևէ բան չանելու համար ջանքեր գործադրելու կարիք չկա։

Իսկ ընդհանրապես՝ Տիգրան Ավինյանը ճիշտ կանի, եթե հրահանգի մաքրել Երևանի փողոցների միայն 9 տոկոսը կամ փողոցների սառցե շերտի միայն վերին փոքրիկ հատվածը։ Չէ՞ որ Երևանի ընտրողների միայն 9 տոկոսն է քվեարկել նրա օգտին։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   365 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ